Հուլիսի 20-ին տեղի ունեցավ խորհրդակցություն ԵԿՄ վարչության Երեւան քաղաքի եւ մարզխորհրդի նախագահների հետ – տեսանյութ


ՀՀ ԵԿՄ վարչությունում կայացավ խորհրդակցություն Երեւան քաղաքի եւ մարզային խորհրդի նախագահների մասնակցությամբ: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանը ներկայացրեց օրակարգը, ապա մեկնարկեց նիստը: Մինչ նիստի մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լարվածության հետեւանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը։

Օրակարգում երեք հիմնական հարցերն էին Երեւան քաղաքում եւ մարզերում շտաբների գործունեության, ցուցակների ճշգրտման եւ հաշվառման մասին, սահմանում տիրող իրավիճակ մասին, պատանիների եւ երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակության գործընթացի առցանց կազմակերման մասին հարցերը:

Նիստի ընթացքում մեծ հպարտությամբ ներկաները խոսեցին սահմանում տիրող իրավիճակի մասին: Երկրապահական ընտանիքը հպարտ է իր հզոր բանակով: Այն բանակով, որ վերջին օրերին կրկին ցույց տվեց իր մարտունակ, հավասարակշռված քայլերն ու աշխարհին ապացուցեց, որ ինքն այլեւս անպարտելի է:

Բացի երեք հիմնական զեկուցվող հարցերից քննարկվեցին այլ հարցեր եւս:
Երկրապահ կամավորականների միության վարչության մարզային խորհրդի նախագահների մասնակցությամբ անցկացված նիստում հիմնական շեշտադրումը կրկին մեր միասնության գաղափարի մեջ էր՝ միասնությունը գրավականն է հաղթանակների: Իսկ հայ ազգը տարիներ շարունակ ցույց է տվել, որ հայի միասնությունը իր հավաքական ուժի մեջ է: Այսօր էլ երկրապահ կամավորականների միությունն իր մեծ ընտանիքով կանգնած է մեր պետության, մեր բանակի, մեր ժողովրդի կողքին եւ Պաշտպանության նախարարության առաջին իսկ հրահանգի դեպքում կլինի առաջնագծում:

Անցկացվող խորհրդակցության վերջում ամփոփիչ ելույթով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը: Նա գոհունակություն հայտնեց ներկաներին սեղմ ժամկետներում իրենց հանձնարարված աշխատանքը լիարժեք կատարելու համար: Ներկաներին տեղեկացրեց նաեւ, որ առաջիկայում սպասվում է ընդլայնված նիստ վարչության անդամների, Երեւան քաղաքի, մարզխորհրդի եւ տարածքային բաժանմունքների նախագահների մասնակցությամբ:

ԱՄԵՆԱՆՈՐԸ