Փա՛ռք մեր բանակին

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հակառակորդի հերթական ռազմական գործողություններն արդեն մի քանի օր է կասեցվում են ՀՀ Զինված ուժերի մարտունակության, գրագետ եւ պատասխանատու քայլերի շնորհիվ:

Փա՛ռք մեր բանակին,

Փա՛ռք զինծառայողներին, սպաներին, հրամանատարներին, ՀՀ Զինված ուժերին, շուտափույթ ապաքինում վիրավորներին,

Փա՛ռք սահմանամերձ գյուղերի անկոտրուն ժողովրդին,

Փա՛ռք ու պատիվ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին:

Երկրապահ Կամավորականների միությունը հպարտ է իր երիտասարդ, մարտունակ ու հզոր բանակով:

Ցավոք զոհեր ունենք: Ցավակցում ենք զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին: Հավերժ հիշատակ նահատակվածներին:

Մենք դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը: Եվ բարձրաձայնում ի լուր աշխարհի, որ մենք ամուր կանգնած ենք մեր հողի վրա: Մենք պարտվող ազգ չենք:

Երկրապահն իր անպարտելի բանակի կողքին է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք մենք այս օրերին համագործակցում ենք եւ մշտական կապի մեջ ենք եղել ՀՀ ՊՆ-ի հետ: Երկրապահը միշտ զգոն է, եւ առաջին իսկ հրահանգի դեպքում կանգնել եւ կանգնելու է բանակի կողքին:
Խաղաղություն մեր երկրին:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ