Հուշաքար ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում

Օրերս Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ «2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, պահպանելով արտակարգ դրության սահմանված բոլոր նորմերը, չէր թուլատրվել որպեսզի միջոցառումը մարդաշատ լինի:
Հուշաքարի կողքին պատվո պահակ էին կանգնել պատանի երկրապահները:
Մենք փառաբանում ենք Ապրիլյան քառօրյա պատերազմի բոլոր մասնակիցներին, զոհված քաջերին՝ նրանց ընտանիքի անդամներին համբերություն, ուժ եւ կորով ենք մաղթում:
Մենք փառաբանում ենք Արցախյան հերոսամարտը:
Նշենք նաեւ, որ Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտորն տարածքային բաժանմունքի տարածքն ամբողջովին բարեկարգվել է:

ԱՄԵՆԱՆՈՐԸ