Չմարող սպասում

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակը խորհրդանշող հուշարձանին մոտ ծաղկեդրման արարողություն է կատարվում: Հավաքվում են երկրապահները, ազատամարտիկները վերհիշում են իրենց անցած օրերը, մարտական ընկերներին, սխրանքները: Այս տարի՝ ելնելով իրավիճակից ՀՀ ԵԿՄ վարչությունը բոլոր երկրապահների անունից ծաղկեպսակ դրեց եւ հարգանքի տուրք մատուցեց անհայտ կորածների հուշակոթողի առջեւ:

Արցախյան հակամարտության ընթացքում անհայտ կորած է համարվում շուրջ 1000 մարդ` մոտ 400 Հայաստանից, շուրջ 600 Արցախից:

Անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներում թերեւս միշտ կմնա չսպիացող վերքի ցավը:

Փա՛ռք ու պատիվ անհայտ կորած ազատամարտիկներին, նրանց ամեն օր սպասող ծնողներին, կանանց, քույրերին, եղբայրներին, երեխաներին, հարազատներին,

Փա՛ռք երկրապահներին, ազատամարտիկներին,
Փա՛ռք նահատակված ազատամարտիկներին,
Փա՛ռք ազատամարտին,
Փա՛ռք Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին:

ԱՄԵՆԱՆՈՐԸ