Մեծարգո՛ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան,
ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ:
Ձեզ, Ձեր ընտանիքին քաջառողջություն, հաջողություններ, երջանկություն ենք մաղթում: Վստահ ենք՝ որպես փորձառու եւ հեռատես պետական գործիչ, Ձեր բոլոր ջանքերը ներդնում եք հանուն մեր պետության, պետականության զարգացման, հանուն Հայաստանի Հանրապետության գալիք պայծառ օրվա:
Մեծարգո՛ ՀՀ Նախագահ,
Հայաստանի Հանրապետությունն այսօր զարգացման ու ծաղկման մի նոր փուլ է մտել: Մենք միասնական ենք ավելի քան երբեւէ, համախմբված ուստի կեցցե՛ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը, սփյուռքահայությունը, մեր բանակը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները: Մեր ժողովորդը գործով ապացուցել է, որ հաղթող ազգ է, եւ ուրեմն ի գործ հանուն հաղթանակած ազգի պայծառ ապագայի:
Եվս մեկ անգամ ընդունեք մեր ջերմ շնորհավորանքները: Թող գալիք տարիները մեր պետության համար նշանավորվեն բազմաթիվ նոր ձեռքբերումներով, հաջողություններով:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան