Շնորհավորանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

Մեծարգո՛ պարոն Վարչապետ.
ՀՀ երկրապահ կամավորականները ջերմորեն շնորհավորում են Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում Ձեզ քաջառողջություն, հաջողություններ:

Մեծարգո ՛ ՀՀ Վարչապետ.
Վարչապետի բարձր պաշտոնում ձեր գործունեության, մեր պետության զարգացման, ծաղկման ճանապարհին Ձեզ անկոտրուն կամք եւ հաջողություններ ենք մաղթում: Վստահ ենք, որ աշխարհասփյուռ հայ ազգը վերջապես արդար եւ պատասխանատու ղեկավարման շնորհիվ կունենա մեծ ձեռքբերումներ, նորանոր առաջընթաց:
Մեր ժողովուրդն այսօր համախմբված է, վստահում է իր իսկ ընտրած իշխանությանը՝ ձեր գլխավորությամբ: Մենք էլ հավատարիմ մեր որդեգրած պատգամին՝ ժողովրդի կողքին ենք՝ ձեր կողքին ենք եւ պատրաստ ենք ծառայել հայրենիքին:

Լիահույս ենք, որ միասնական աշխատանքի, աշխատանքների ճիշտ տեղաբաշխման շնորհիվ ՀԱՅԸ աշխարհին դեռ զարմացնելու է, ինչպես 2018թ.-ին ողջ աշխարհը թնդաց Թավշյա հեղափոխությամբ, այդպես էլ թնդալու է համայն հայության հաջողություններով, ձեռքբերումներով:

 

Մենք հերոսական անցյալ, ինչու չէ նաեւ ներկա ունենք եւ մենք՝ երկրապահներս, ապագան եւս հերոսական ենք տեսնում: Այսօր մենք ունենք մարտունակ բանակ, որն ստեղծվել է երկրապահական ջոկատների հիմքի վրա, ունենք հզոր պետություն, որտեղ եւս մեծ է երկրապահի ավանդը: Երկրապահ կամավորականների մեծ ավանդի շնորհիվ մենք այսօր ապրում ենք խաղաղ ու հաղթանակած Հայաստանում, եւ ապրում ենք այն հույսով, որ եռամիասնությունն անպայման կկայանա: Ուստի կեցցե՛ազատամարտը, Հայաստանի եւ Արցախի ժողովուրդը, սփյուռքահայությունը, մեր բանակը, կեցցե՛նք մենք ու մեր երեխաները: Մենք ապացուցել ենք, որ հաղթող ազգ ենք, եւ ուրեմն ի գործ հանուն հաղթանակած ազգի վաղվա պայծառ օրվա:

Մեծարգո՛ Նիկոլ Փաշինյան.
Ձեզ, Ձեր ընտանիքին շուտափույթ ապաքինում ենք մաղթում:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ