Ուղերձ Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ.

1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այդ թվականներին տեղի ունեցավ առաջին խորհրդարանական ընտրությունը, հիմնադրվեց հայկական թղթադրամը, մենք ունեցանք պետական օրհներգ, զինանշան, դրոշ:

Առաջին Հանրապետությունը կարճ տեւեց, բայց մեր դարավոր երազանքն էր ունենալ պետություն, պետականություն, հզո՛ր հայրենիք: Մեր գիտակցության մեջ ամրապնդվել էր, որ մենք ունենք հայրենիք, հանուն որի պետք է պայքարենք, ունենք հայրենիք, որը մեր անվտանգության ապահովման միակ գրավականն է, ունենք պետություն, որը պետք է բնակեցված լինի հայերով:

Տարիներ շարունակ մեր ժողովուրդը տարբեր փորձությունների դիմակայեց, որի գագաթնակետը դարձավ Արցախյան ազատամարտը: Եվ հենց հերոսական գոյամարտը ցույց տվեց, որ մենք հզոր ենք, միասնական: Հաղթական պայքարի տարիներից հետո մեր ազգը կրկին զարթոնք ապրեց ու մենք դարեր ի վեր ունեինք մեկ նպատակ՝ ամեն ինչ անել անկախ պետություն ունելու, մեր նոր ձեւավորված պետությունը զարգացնելու, սահմաններն անառիկ պահելու ու երկրորդ հազարամյակի սկզբի արհավիրքն այլեւս թույլ չտալու համար:

Սիրելի՛ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայրենակիցներ.
Շնորհավորում եմ բոլորիս Առաջին Հանրապետության տոնի առթիվ:

Կեցցե՛ հաղթանակների մայիսը,
Կեցցե՛ հայ ժողովուրդը,
Կեցցե՛ Արցախյան ազատամարտը, երկրապահը,
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունն ու Արցախ աշխարհը:


Հայ ժողովուրդը դարերի ընթացքում պատմության փառավոր էջեր է կերտել, մենք` երկրապահներս էլ այդ փառավոր էջերը կերտողներից ենք, մենք միշտ մեր պետության, բանակի կողքին ենք: Եվ համոզված ենք, որ մեր պետությունը հզորանալու է, մեր եռագույնը ծածանվելու է հավիտյան, իսկ մեր ժողովուրդը, որ այսօր ավելի գիտակից է, ավելի պահանջատեր եւ վստահում է իր իսկ ընտրած իշխանությանը ապրելու է իր երազած հայրենիքում:

Փա՛ռք մեր անմեղ զոհերին,
Փա՛ռք Եռաբլուրին,
Փա՛ռք մեր ժողովրդին, մեր բանակին,
Փա՛ռք մեր հզոր պետությանը:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու...

Հունիսի 29-ի ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրետանու ֆակուլտետի մասնագիտական լսարանն անվանակոչվել է 2020թ. մայիսին ողբերգական վթարի հետեւանքով զոհված կրթօջախի ավագ դասախոս,...

Հուշաքար ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում

Օրերս Երեւան քաղաքի ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքում տեղի ունեցավ «2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշաքարի բացման արարողությունը: Համավարակի տարածման կանխարգելման նպատակով, պահպանելով արտակարգ...

Չմարող սպասում

Հունիսի 29-ը մեր հանրապետությունում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր: Ամեն տարի այս օրը մարդաշատ է լինում «Եռաբլուր» պանթեոնը: Անհայտ կորած ազատամարտիկների...

Շնորհավորանք ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ

Մեծարգո՛ ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյան, ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Ձեզ, Ձեր ընտանիքին քաջառողջություն, հաջողություններ, երջանկություն ենք մաղթում: Վստահ ենք՝ որպես...

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի հայտարարությունը

Հարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ երկրապահներ, ազատամարտիկներ, ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը ստեղծվել է պատերազմի բովում, ստեղծվել է, որպեսզի պաշտպանի մեր երկրի սահմանները, մեր պետականությունը, մեր պետության...

Շնորհավորանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա առթիվ

Մեծարգո՛ պարոն Վարչապետ. ՀՀ երկրապահ կամավորականները ջերմորեն շնորհավորում են Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Մաղթում Ձեզ քաջառողջություն, հաջողություններ: Մեծարգո ՛ ՀՀ Վարչապետ. Վարչապետի բարձր պաշտոնում ձեր գործունեության, մեր...