Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան,
ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան 81-ամյակի առթիվ:
Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախյան ազատամարտի հաղթական ճանապարհին: Չկա մի հայ, ով ծանոթ չի Ձեր անցած փառավոր ուղուն, Ձեր նախաձեռնած հերոսական գործողություններին: Ազգերի հիշողության մեջ հաղթանակներն անջնջելի հետք են թողնում եւ Դո՛ւք այդ հաղթանակը կերտողներից մեկն եք:
Հարգարժա՛ն գեներալ, սիրելի՛ մարտական ընկեր,
Ինչպես Դուք ասել եք, մեզ ուժեղ ոգով մարդիկ ու հայրենասերներ են պետք: Եվ մենք վստահաբար ասում ենք, որ հայրենասիրության վառ կերպարը դո՛ւք եք, որ Արցախյան գոյապայքարում դուք, ձեր ու մեր նման ազատամարտիկները, զինվորները, կամավորականները իրենց անցած ճանապարհով, իրենց իրականացրած մարտական գործողություններով ոգեշնչման մեծ աղբյուր են նոր սերնդի կրթման ու դաստիարակության համար:
Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան,
Այս օրը խորհրդանշական էր նաեւ 1994թ.՝ մայիսի 22-ին ստորագրվեց հրադադարի հաստատման պայմանագիրը:
Փա՛ռք ազատամարտին, նահատակված մեր ընկերներին,
Փա՛ռք մեր մարտական ընկերներին,
Փա՛ռք մեր պետականությանը, Արցախի եւ Հայաստանի ժողովրդին:
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ: Քաջ առողջություն, անսպառ ուժ, երջանկություն ենք մաղթում Ձեզ, ձեր ընտանիքին, հարազատներին:
Մեր խոնարհումն ու փառաբանումը Ձեզ, հարգարժա՛ն Կոմանդոս:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ՝ Սասուն Միքայելյան