Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ,
Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ,

ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ:

2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»: Ամբողջ աշխարհը թնդաց մեր երկրում իրականացված ժողովրդավարական նմանօրինակ իրադարձությունից:

Դա քո՛ հաղթանակն էր, Հայաստանի Հանրապետության սիրելի´ քաղաքացի:


Այսօր արվում է ամեն հնարավորը, որպեսզի Ձեր ընտրությունը սխալ չհամարեք, որպեսզի Ձեր վստահությունը երբեք չկորցնեք:

Մենք պատերազմների միջով անցած ժողովուրդ ենք, մենք ցեղասպանություն տեսած ազգ ենք եւ այդուհանդերձ` ՄԵՆՔ ՀԶՈՐ ԵՆՔ:

Այսօր էլ մի նոր դժվարություն է բաժին հասել ամբողջ աշխարհին, սակայն վստահ եմ, որ մենք` հպարտ եւ պատասխանատու քաղաքացիներս, կրկին մեր միասնության ու կարգապահության շնորհիվ կդիմակայենք նաեւ այս դժվարությանը` գիտակցելով հայ քաղաքացու արժեքը, եւ դուրս գալով այս իրավիճակից կսկսենք նոր ուժով զարկ տալ տնտեսությանը:

Շնորհավորում եմ, հաղթանակա´ծ հայ քաղաքացի. մեր միակ փրկությունը մեր միասնության ուժի մեջ է: Մաղթում եմ, որ այդ միասնությունը ամուր լինի, քանզի այդ միասնության ու համախմբվածության շնորհիվ մենք կկարողանանք գրանցել նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ` Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Ուղերձ Առաջին Հանրապետության տոնի առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ. 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Այդ թվականներին տեղի ունեցավ առաջին խորհրդարանական...

Շնորհավո՛ր ծնունդդ, Արկադի Տեր-Թադեւոսյան

Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան 81-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախյան ազատամարտի հաղթական ճանապարհին: Չկա մի...

Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ. Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով: 1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր...

Երկրապահների ազգանվեր գործը շարունակողը դուք եք, սիրելի՛ պատանիներ

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»: ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ:...

Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ: 2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»:...

Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան...