Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան մեկ դար է անցել Օսմանյան Թուրքիայում իրականացած ոճրագործությունից, սակայն տարիների հեռավորությունը չի լռեցնի ճշմարտության ձայնը:

Մենք դարերի խորքից սերմանվող ազգ ենք, մենք առաջին քրիստոնյաներն ենք, ու ոչ ոքի, եւ ոչ մի դեպքում չի հաջողվի ջնջել մեր ինքնությունն ու հիշողությունը:

1915 թվականը դրոշմվել է մեր պատմության էջերում, բայց երբեք չի կրկնվի:
Այսօր գնալով մեծանում է Հայոց ցեղասպանության ճանաչման աշխարհագրությունը: Մենք շնորհակալ ենք բոլոր այն ազգերին, պետություններին, երկրներին, ովքեր ընդունում եւ դատապարտում են Հայոց ցեղասպանությունը, եւ առհասարակ, ցեղասպանությունները: Այդ քայլով մեր բարեկամ պետությունները նաեւ նպաստում են, որ աշխարհում այլեւս նոր ցեղասպանություններ չիրականանան:

Մենք այսօր ավելի հզոր ենք, ավելի գիտակից, համախմբված, եւ այդ համախմբվածության ու միասնության շնորհիվ թույլ չենք տալու նոր ջարդեր:
Ոգեկոչելով սուրբ նահատակների հիշատակը, մենք երկրապահներս վստահեցնում ենք, որ հավատարիմ ենք մնալու մեր որդեգրած սկզբունքներին:

Դարավերջին՝ 70 եւ ավել տարի անց, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ջանքերով կազմավորվեցին եւ համախմբվեցին կամավորական ջոկատները, ցույց տալով աշխարհին, որ դարասկզբի այդ արհավիրքն այլեւս չի կրկնվելու: Մենք միահամուռ ուժերով տեր կանգնեցինք մեր երկրին, ծնկի բերեցինք բարբարոս թշնամուն: Եվ այսօր արդեն ունենք հզոր բանակ, ունենք ամուր պետություն, մեր կողքին Արցախ աշխահ, սփյուռքահայություն եւ, որ ամենակարեւորն է մենք միասնական ենք, համախմբվում ենք հանուն մեր հայրենիքի, մեր պետության:

ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի...

Ուղերձ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա...

Լրանում է Հատուկ Գնդի կազմավորման 30-ամյակը

20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր...

Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի...