Արոնյանների ընտանիքին
Սիրելի Լեւոն,
ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները սիրելի կնոջդ Արիաննեի մահվան կապակցությամբ:
Խորապես ցնցված ենք, խոսքեր ասելն անգամ դժվար է: Արիանեն Հայաստանի, հայ ժողովրդի մասին միշտ արտահայտվել է հիացմունքով: Նա բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Հայաստանին աջակցելու, հայ ժողովրդին սատարելու համար:
Մասնակցել է բազում բարեգործական ծրագրերի, ինքն անձամբ հերոսական քայլ էր արել, երբ 2018 թվականին հեծանիվով Թուրքիայի եւ Իրանի սահմանի միջով հասել էր Հայաստան` անցնելով 1900 կմ՝ հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք իրականացնելով Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի համար:
Սգում ենք Ձեզ հետ միասին:
Հարազատի մահը խոր վիշտ է յուրաքանչյուրիս համար:
Կիսում ենք ձեր վիշտը՝ ընտանիքին, հարազատներին, բարեկամներին տոկունություն եւ համբերություն ենք մաղթում:
ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ս.Մ.Միքայելյան