ՇՆՈՐՀԱՎՈՐ ԾՆՈւՆԴԴ, ՍՊԱՐԱՊԵ՛Տ

Կան անհատականություններ, ովքեր իրենց ապրած կյանքով ոչ միայն փառավորված են ժամանակի մեջ, այլեւ իրենց անկրկնելի դրոշմն են թողնում նույն այդ ժամանակի վրա: Մեզ համար նման բացառիկ անհատականություն էր Վազգեն Սարգսյանը:
Անհնար է պատկերացնել մեր ժողովրդի ազատագրական պայքարի մի էջ, առանց Սպարապետ Վազգեն Սարգսյանի. «Ոչ ոք խաղաղության գինն այնքան լավ չգիտի, որքան ես, ոչ ոք այնքան խաղաղություն չի ուզում, որքան ես: Թե քաղաքական հայտարարություններ անողներն այս պատերազմում ի՞նչ ներդրումներ ունեն, ի՞նչ ջանքեր են ներդրել, քանի՞ ընկեր են կորցրել, քանի՞ հարազատ` դա իրենց գործն է, բայց պատերազմի ընթացքում ես կորցրել եմ իմ լավագույն ընկերներին»,-ասել է Վազգեն Սարգսյանը: Հայաստանի պետականաշինության, բանակաշինության գործում մեծ ավանդ ներդրած Սպարապետն ընդամենը 40 գարուն ապրեց՝ անմնացորդ նվիրվելով իրեն ծնած ժողովրդին:
Այսօր այս մեծ հայը, Արցախի հերոսը, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսը, Սպարապետ Վազգեն Սարգսյանը կդառնար 61 տարեկան: Երկրապահ կամավորականների միության հավերժ նախագահի ծննդյան օրը երկրապահական ողջ ընտանիքը, մարտական ընկերները, պետական եւ քաղաքական գործիչները, հարազատները եւ պարզապես Սպարապետին սիրող ու ճանաչող մարդիկ Եռաբլուրի բարձունքում էին:
Շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ ՀՀ ԵԿՄ վարչությունը:

Մանրամասները տեսանյութում

ԱՄԵՆԱՆՈՐԸ