Նորից շնորհավորանքով պետք է դիմավորենք գարնան առաջին օրը

Գարնանամուտը հայի համար տոնի օր է եղել: Մենք միշտ գարնան առաջին օրը շնորհավորել, միմյանց գարնան խորհրդանիշ ձնծաղիկներ ենք նվիրել: Սակայն 2008-ի գարունը տխուր բացվեց: Նախկին իշխանությունների վարած քաղաքականությունն ու այդ օրերի կայացրած որոշումները գարնանամուտը ողբերգության վերածեցին: Նախագահական ընտրություններին հաջորդած մարտիմեկյան իրադարձությունները 10 մարդու մահվան պատճառ դարձան: 2008 թվականի հայաստանյան գարունը հանրային ողբերգություն է. Այսօր, անգամ 12 տարվա հեռավորությունից մարտի 1-ի մասին որևէ բան ասելը դժվար է, լռելը՝ նույնպես: 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո «Մարտի 1»-ի գործի քննությունը վերսկսվել է և այս գործի արդար քննությունը օրվա հրամայական է. Մարտի 1-ը պետք է բացահայտվի ամբողջությամբ: Գոռ Քլոյան, Արմեն Ֆարմանյան, Տիգրան Խաչատրյան, Հովհաննես Հովհաննիսյան, Դավիթ Պետրոսյան, Զաքար Հովհաննիսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Համլետ Թադեւոսյան, Տիգրան Աբգարյան. մենք սգում ենք այս զոհերից յուրաքանչյուրի համար և խորապես ցավակցում ողբերգական իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին։

Հայը պետք է ամեն իրավիճակ փառքով հաղթահարի եւ գարունները հայի համար պետք է կրկին ժպիտների, շնորհավորանքների, ուրախության օր լինեն:

Մանրամասները` տեսանյութում

ՀՀ Երկրապահ Կամավորականների Միության վարչության նախագահ
Ս․ Միքայելյան

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր տոնդ, անկախ Հայաստան (տեսանյութ)

29 տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց անկախ պետություն: ՀՀ Երկրապահ կամավորականների միությունում այսօր տոնական մթնոլորտ էր: Երկրապահները մեծ ոգեւորությամբ, հպարտությամբ շնորհավորում էին միմյանց Անկախության 29-ամյակի...

Ուղերձ ՀՀ Անկախության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Հայաստանի անկախությունը մեր դարավոր երազանքն էր, որ իրականություն դարձավ հայ ժողովրդի բազմամյա...

Լրանում է Հատուկ Գնդի կազմավորման 30-ամյակը

20.09.2020թ. ՀՀ առաջին զինվորական կազմակվորումը՝ Հատուկ գունդը նշում է կազմավորման 30-ամյակը: 1990թ. վերջին Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում եւ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը այն աստիճանի էր...

Ուղերձ Արցախի Հանրապետության օրվա առթիվ

Սիրելի՛ արցախահայություն, ՀՀ Երկրապահ կամավորականների միության եւ վարչության անունից շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության կարեւորագույն տոներից մեկի՝ Անկախության օրվա առթիվ: Անկախությունն ու ազատությունը հեշտ չի...