Նկարում ՀՀ ԵԿՄ վարչության հիմնադիր Վազգեն Սարգսյանն է:
Գարնանամուտը Սպարապետ Վազգեն Սարգսյանը երկրապահների համար մի գեղեցիկ տոնի էր վերածել: Ամեն տարի հանրապետության բոլոր ազատամարտիկները, երկրապահները մի ուրիշ խանդավառությամբ են նշել: Սպարապետ Վազգեն Սարգսյանը իրեն վայել պարզությամբ այդ օրը իր տղերքի հետ նշել է Աշտարակի ձորում: Նշել է ձվով, թարխունով, հայկական ավանդական լավաշով, պանրով: Ավանդույթ, որը երկրապահական ընտանիքի համար դարձել է գարնան ամենավառ, ամենապայծառ օրերից մեկը այսօր կրկին վերականգնվեց որոշ ժամանակվա դադարից հետո:
2020թ. մարտի մեկին ՀՀ Երկրապահ կամավորականների միության վարչությունը, հանրապետության բոլոր երկրապահները, ազատամարտիկ բոլոր ընկերները կրկին միասին էին: Միասին առանց Վազգենի ֆիզիկական ներկայության, բայց իրենց սիրելի Սպարապետի մասին բազում հուշերով: Բոլորի հուշերում Վազգենն էր, այն Վազգենը ով միշտ համախմբել ու քաջալերել է իր զիվորներին՝ ֆիդայիններին: Սպարապետի գործն անմահ է, ինչպես եւ իր անունը: Այսօր գործը շարունակողը երկրապահն է՝ եռասերունդ երկրապահը եւ հայ ժողովուրդը: Որի առաքինությունը համախմբված լինելն է:
Մանրամասները` տեսանյութում