Այսօր մենք ոգեկոչում ենք սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը

1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Սումգայիթում, իսկ հետագայում Բաքվում, Կիրովաբադում և Մարաղայում հայերի նկատմամբ իրականացված բռնությունների ու դաժանությունների նպատակն էր կանխել Արցախյան շարժումը`կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը:

Բայց Ցեղասպանություն տեսած ազգին ոչինչ չի սպառնում: Հայը միշտ էլ անկոտրուն է, հպարտ ու համախմբված: Այո մեր ժողովուրդը բազմիցս ապացուցել է, որ ամենադժվար, անելանելի պահերին կարողանում է համախմբվել, մի բռունցք դառնալ ու պայքարել: Պայքարել հանուն ազատության, հանուն ճշմարտության, հանուն այսօրվա եւ վաղվա պայծառ ապագայի:

Այդ օրերի համախմբվածության վառ ապացույցն էլ ազատամարտն է՝ երկրապահական ջոկատների կազմավորումն ու հաղթանակի համար պայքարի դուրս եկած փառապանծ տղերքի միասնությունը:

Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Սումգայիթյան ջարդերի 32-րդ տարելիցը: Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանություն, բայց այն դատապարտել են Եվրախորհրդարանը (1988թ.), ԱՄՆ Սենատը (1989թ.), Արգենտինայի խորհրդարանը:
ՀՀ ԵԿՄ վարչությունը ցանկանում է բարձրաձայնել, որ մեր միասնական ու ամուր երկրապահական ընտանիքը ինչպես երեք տասնամյակ առաջ, այդպես էլ այսօր կանգնած է երկրի սահմաներն անառիկ պահող զինվորի կողքին: Երկրապահն ամեն տեղ, ամեն օր ու ամեն ժամ իր պետության զինվորն է:

ԱՄԵՆԱՆՈՐԸ