Շնորհավորական ուղերձ Հայոց Բանակի կազմավորման 28-րդ տարեդարձի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ.

Ազգային բանակ ունենալը դարեր ի վեր եղել է մեր ժողովրդի երազանքը, և ահա քսաներորդ դարավերջին մեր նորանկախ պետության առջև ծառացած բազում և դժվարին մարտահրավերները՝ փլուզված կայսրությունը, կազմալուծված տնտեսությունը, տակավին փլատակների մեջ գտնվող աղետի գոտին և, ի վերջո, աստիճանաբար լայնամասշտաբ պատերազմի վերածվող արցախյան գոյամարտը, օրվա հրամայական դարձրեցին հայոց ազգային բանակ կազմավորելու խնդիրը: 1992 թվականի հունվարի 28-ին Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ կամավորականության հիմքի վրա, համայն հայության ապրելու և մեզ պարտադրված պատերազմում հաղթելու միասնական ու անկոտրում կամքի շնորհիվ ծնվեց Հայոց Բանակը և ի փառս մեր ժողովրդի՝ կայացավ ու շատ կարճ ժամանակում դառնալով տարածաշրջանի ամենամարտունակ բանակը՝ կարողացավ ոչ միայն անառիկ պահել մեր երկրի սահմանները, այլ նաև ազատագրել Արցախը: Հազարավոր նվիրյալներ, որոնք մեր ազգի սերուցքն էին, իրենց կյանքը զոհաբերեցին հանուն այդ Հաղթանակի: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին…

Աշխարհով սփռված սիրելի՛ հայրենակիցներ.

Այսօր Հայոց Բանակը օրեցօր վերազինվում ու արդիականանում է, տեղի է ունենում նաև սերնդափոխություն, և ապրիլյան քառօրյա պատերազմում նոր սերունդը հերոսականության մի նոր փառահեղ էջ ավելացրեց մեր հաղթանակների պատմությանը և ապացուցեց, որ անհնար է հայ զինվորին հաղթելը:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Երկրապահ Կամավորականների Միությունը, լինելով բանակաշինության ակունքներից սերված կազմակերպություն, մշտապես եղել և մնալու է Հայոց Բանակի կողքին և իր ավանդն է բերելու մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանն ու մեր բանակի հզորացմանը: Տոնական այս օրը Երկրապահ Կամավորականների Միությունը Վարչության գլխավորությամբ շնորհավորում է Հայոց Բանակի բոլոր զինվորներին՝ շարքայինից մինչև գեներալ, նրանց ընտանիքների անդամներին, բոլոր ազատամարտիկներին և նրանց ընտանիքների անդամներին, զոհված զինծառայողների և ազատամարտիկների ընտանիքներին և ողջ հայ ժողովրդին այս հիրավի ժողովրդական տոնի՝ Հայոց Բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ և մաղթում է զինվորներին խաղաղ ու ստեղծագործ ծառայություն, նրանց ընտանիքներին՝ խաղաղություն և համբերություն, իսկ մեր ժողովրդին՝ բարօրություն և ուրախ, տոնական տրամադրություն:

Փա՛ռք ու պատիվ Հայոց հաղթանակած Բանակին

Հայաստանի Հանրապետություն
Երկրապահ Կամավորականների Միության Վարչություն

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր ծնունդդ, Արկադի Տեր-Թադեւոսյան

Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան 81-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախյան ազատամարտի հաղթական ճանապարհին: Չկա մի...

Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ. Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով: 1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր...

Երկրապահների ազգանվեր գործը շարունակողը դուք եք, սիրելի՛ պատանիներ

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»: ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ:...

Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ: 2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»:...

Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան...

ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈւՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆԻ...

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան: ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան...