Վախճանվել Է հայազգի մեծագույն զավակ, աշխարհի առաջատար գիտնականներից մեկը՝ Ռաֆայել Հարությունյանը.

Վախճանվել Է «ԵԿՄ» փոխնախագահ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի և ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Վյաչեսլավ Հարությունյանի եղբայրը՝ Ռուսաստանի եւ աշխարհի առաջատար գիտնական, միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի մասնագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռաֆայել Վառնազի Հարությունյանը:

Ռաֆայել Հարությունյանը ծվել է 1953 թ․
1978 թվականին ավարտել Է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, 1982 թվականին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1997 թվականին դոկտորական ատենախոսությունը:

1985 թվականին իր գիտական աշխատության համար Լենինյան կոմերիտմիության մրցանակ Է ստացել գիտության ու տեխնիկայի բնագավառում: 2014 թվականին գիտության ու տեխնիկայի բնագավառում Ռուսաստանի Դաշնության կառավարության մրցանակի դափնեկիր Է դարձել` Ռուսաստանի բնակչության եւ տարածքների ռադիացիոն անվտանգության ապահովման մեթոդների ու տեխնոլոգիաների մշակման ու ներդրման համար:
Ռաֆայել Հարությունյանը աշխարհում առաջատար մասնագետներից մեկն Էր ատոմակայաններում, այդ թվում՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ում ծանր վթարների ուսումնասիրման բնագավառում:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ատոմային Էներգետիկայի անվտանգ զարգացման խնդիրների ինստիտուտի (ՌԳԱ-ի ԱԷԱԶԽԻ)-ում նա զբաղվում Էր ռադիացիոն վթարների ռադիոլոգիական հետեւանքների կանխատեսման կոմպյուտերային համակարգերի ստեղծմամբ եւ բնակչության պաշտպանության, ռադիացիոն եւ բնապահպանական ռիսկերի վերաբերյալ հանձնարարականների մշակմամբ, մասնակցում Էր միջուկային եւ ռադիացիոն անվտանգության բնագավառի խոշորագույն միջազգային նախագծերին, գիտատեխնիկական տարբեր խորհուրդների անդամ Էր,
«Ռոսատոմ»-ի հանրային խորհրդի եւ Ռուսաստանի կառավարությանն առընթեր Փորձագիտական խորհրդի անդամը:
Գիտնականը հրապարակել Է 170-ից ավելի գիտական աշխատություններ:

«Հարգելի Վաղարշակ Վառնազի

Խորը ցավով տեղեկացանք Ձեր եղբոր՝ Ռաֆայել Հարությունյանի անժամանակ մահվան մասին:

Երկրապահ Կամավորականների Միությունը կիսում է Ձեր վիշտը և իր ցավակցությունը հայտնում Ձեզ, Ձեր ընտանիքին, հարազատներին և Ռաֆայել Հարությունյանի բոլոր մտերիմներին»:

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ»

ԱՄԵՆԱՆՈՐԸ