«Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային»

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ԵԿՄ վարչության պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երկրապահ կամավորների միության վարչության պատվիրակությանը՝ ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ:

Շնորհավորելով գալիք տոնի՝ Երկրապահի օրվա առթիվ, Հանրապետության նախագահը մասնավորապես նշել է, որ երկրապահները մեծ ներդրում ունեն Արցախի ազատագրման և ինքնիշխանության վերականգնման, մեր անկախ պետականության կայացման և անվտանգության ապահովման գործում: «Մեր պատմության բոլոր շրջադարձերում, դժվար օրերին աշխարհազորի գաղափարը միշտ ուժեղ է եղել մեր մեջ»,-ասել է նախագահ Սարգսյանը: Նա նշել է, որ արցախյան պատերազմի սկզբնական փուլում, երբ դեռևս կանոնավոր բանակ չկար, երկրի պաշտպանության պարտականությունն ընկած էր կամավորների, երկրապահների ուսերին:

«Դուք հայրենիքի պաշտպան եք, ազգի և հայրենիքի պաշտպանության սիմվոլը,-ասել է Հանրապետության նախագահը:- Ունեք մեկ առաքելություն՝ հայրենիքը՝ Հայաստանը և Արցախը, ընդհանրապես մեր ազգը պաշտպանելու առաքելություն: Եվ, իհարկե, ունեք առաքելություն՝ փոխանցելու այս բոլորը հաջորդ սերնդին»:

ԵԿՄ վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանը, շնորհակալություն հայտնելով երկրի նախագահին ընդունելության համար, նշել է, որ երկրապահը միշտ պատրաստ է մասնակից լինել հայրենիքի պաշտպանության գործին: Նա ներկայացրել է ԵԿՄ վարչության կազմը և անդրադարձել կազմակերպության անելիքներին ու խնդիրներին: Այդ շրջանակում ԵԿՄ վարչության նախագահը կարևորել է սերունդների ռազմահայրենասիրական դաստիարակությունը և ազատամարտիկների սոցիալական խնդիրների լուծումը:

Կրկին շնորհավորելով մայիսյան գալիք մեծ տոների՝ Շուշիի ազատագրման, ֆաշիզմի դեմ հաղթանակի, Արցախի պաշտպանության բանակի ստեղծման և Երկրապահի օրերի առթիվ, Հանրապետության նախագահը երկրապահներին մաղթել է քաջառողջություն և ընտանեկան երջանկություն. «Շատ բաներ ունեք՝ կամք, հերոսություն, ուժ, հիշողություն, բայց ուզում եմ, որ ամուր ու առողջ լինեք, որովհետև մեծ գործ ունեք անելու: Ծանր բեռ եք ձեր ուսերին վերցրել:

Ձեր կորցրած ընկերների, մեր հերոսների հայացքը վերևից միշտ ձեզ վրա է լինելու: Ինչ-որ տեղ մենք բոլորս երկրապահ ենք, աշխարհազորային: Ես, որպես նախագահ, միշտ պատրաստ եմ ծառայել իմ երկրին, մեր ազգին և այն կարևոր գործին, որ երկրապահն է անում»:

ԱՄԵՆԱՆՈՐԸ

Շնորհավո՛ր ծնունդդ, Արկադի Տեր-Թադեւոսյան

Հարգելի՛ Արկադի Տեր-Թադեւոսյան, ՀՀ երկրապահ կամավորականների միության վարչությունը ջերմորեն շնորհավորում է Ձեզ ծննդյան 81-ամյակի առթիվ: Անգնահատելի է Ձեր ավանդը Արցախյան ազատամարտի հաղթական ճանապարհին: Չկա մի...

Շնորհավորական ուղերձ Երկրապահի օրվա եւ մայիսյան տոների առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ, մարտական ընկերներ, երկրապահներ. Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան հաղթանակների օրվա առթիվ: Հպարը եմ եւ ուրախ մեր հաղթանակներով, մեր ձեռքբերումներով: 1992թ. մայիսի 8-ը նշանակալի էր...

Երկրապահների ազգանվեր գործը շարունակողը դուք եք, սիրելի՛ պատանիներ

23 տարի առաջ այս խորհրդանշական օրը Վազգեն Սարգսյանի նախաձեռնությամբ Երկրապահ կամավորականների միությունում հիմնվեց «Պատանի երկրապահը»: ՀՀ ԵԿՄ վարչությունը շնորհավորում է Ձեզ, սիրելի՛ պատանի երկրապահներ:...

Շնորհավո´ր տոնդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի

Աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Հայաստանի, Արցախի, սփյուռքի սիրելի հայրենակիցներ, ՀՀ ԵԿՄ վարչությունը ջերմորեն շնորհավորում է բոլորիս քաղաքացու օրվա առթիվ: 2018 թվականը մեր պատմության էջերում գրվեց «Թավշա հեղափոխություն»:...

Նոր ցեղասպանություն այլեւս թույլ չենք տալու

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր մենք խնկարկում ենք Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված դաժան ոճրագործությանը զոհ գնացած մեկ ու կես միլիոն անմեղ հայերի հիշատակը: 105 տարի. ավելի քան...

ԵԿՄ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ՍԱՍՈւՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՈւՂԵՐՁԸ ԹԱԹՈւԼ ԿՐՊԵՅԱՆԻ...

ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանն այսօր կդառնար 55 տարեկան: ՀՀ ԵԿՄ վարչությունը փառաբանում է Արցախյան ազատամարտի հերոս զավակի հիշատակը: Թաթուլ Կրպեյանը եղել է Արցախյան...