ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ
Մեկնարկել էր «Երկրապահ կամավորականների միություն» հասրակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարը: Համագումարին ներկա էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արտահերթ համագումարի օրակարգում ընդգրկված էր միության վարչության նախագահի ընտրության հարցը:
Փետրվարի 11-ին ԵԿՄ-ում տեղի ունեցած հավաքի անդամները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ ղեկավարի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:
Երկրապահ կամավորականների միության անդամները 2018թ. հունիսի 21-ին որոշում էին կայացրել կասեցնել միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները:
1993 թվականին ստեղծված միությունը 1999 թվականից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ:
Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց 2018-ի հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
ԵԿՄ 12 րդ արտահերթ համագումարը հայտարարել վերամիավորման համագումար