Հայաստանի ազգային հերոս:
Գուրգեն Հարությունի Դալիբալթայան (5 հունիսի 1926 թ. ՎՍՍՀ, Բոգդանովկայի շրջանի/այժմ Նինոծմինդա/ Մեծ Արագյալ գյուղում – 1 սեպտեմբերի 2015 թ. Երևան), ԽՍՀՄ և ՀՀ ռազմական գործիչ, Գեներալ-գնդապետ (1996)։
Կրթություն
1934-1944 թթ. սովորել և ավարտել է Գորելովկա գյուղի միջնակարգ դպրոցը։
1944-1945 թթ. սովորել է Մախաչկալայի հետևակային ուսումնարանում։
1945-1947 թթ. սովորել և ավարտել է Թբիլիսիի հետևակային ուսումնարանը։
1958-1961 թթ. սովորել և ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիան։
1969 թ. ավարտել է Մ. Վ. Ֆրունզեի անվ. ռազմական ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացները։
1976 թ. – Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից հրամանատարական կազմի բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
1978 թ. – Խորհրդային Միության Մարշալ Կ.Ե. Վորոշիլովի անվան Գլխավոր շտաբի ակադեմիային կից «Զինված ուժերի շինարարությունը և կառավարումը» բարձրագույն ակադեմիական դասընթացների ունկնդիր։
Զինվորական ծառայությունը ԽՍՀՄ զինված ուժերում
1947-1951 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի դասակի հրամանատար (ք. Էջմիածին)։
1951-1956 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 89-րդ հրաձգային Կարմիր աստղի շքանշանակիր Կարմրադրոշ Թամանյան դիվիզիայի 526-րդ առանձին գնդի ուսումնական վաշտի հրամանատար (ք. Էջմիածին)։
1956-1957 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի վաշտի հրամանատար (ք. Երևան)։
1957-1958 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 73-րդ մեխանիզացված դիվիզիայի 34-րդ հրաձգային գնդի գումարտակի շտաբի պետ (ք. Երևան)։
1961-1963 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 295-րդ մոտոհրաձգային դիվիզիայի 135-րդ հրաձգային գնդի գումարտակի հրամանատար (ք. Պերեքիշքյուլ)։
1963-1965 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատարի տեղակալ (ք. Պրիշիբ)։
1965-1967 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 60-րդ մոտոհրաձգային դիվիզիայի գնդի հրամանատար (ք. Պրիշիբ)։
1967-1969 թթ. – Անդրկովկասյան ռազմական օկրուգի 23-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատարի տեղակալ (ք. Կիրովաբադ)։
1969-1975 թթ. – Սիբիրյան ռազմական օկրուգի 242-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (ք. Աբական)։
1975-1980 թթ. – Հարավային զորախմբի շտաբի պետի առաջին տեղակալ (ք. Բուդապեշտ)։
1980-1987 թթ. – Հյուսիսկովկասյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով (ք. Դոնի Ռոստով)։
1987-1991 թթ. – գտնվել է ԽՍՀՄ Զինված ուժերի պահեստազորում։
Զինվորական ծառայությունը ՀՀ զինված ուժերում
1991 թ. – ՀՀ Նախարարների խորհրդին առընթեր Հայաստանի Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ։
1991-1992 թթ. – ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ – պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
1993-2007 թթ. – ՀՀ նախագահի խորհրդական – Գլխավոր ռազմական տեսուչ։
2007 թվականից – ՀՀ Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական։
Մասնակցությունը ռազմական գործողություններին
1991-94 թթ. մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական և ազատագրական ռազմագործողությունների մարտերի պլանների մշակման աշխատանքներին, անձամբ ղեկավարել Խոջալուի ազատագրման, Շուշիի, Լաչինի Մարդասիրական միջանցքի բացման, Քելբաջարի կրակակետերի վնասազերծման ռազմական գործողությունները։ Ղեկավարել է Շուշիի ազատագրման «Հրազդան» ռազմագործողության պլանի մշակման աշխատանքները։
Պարգևներ
ԽՍՀՄ Կարմիր դրոշի շքանշան,
ԽՍՀՄ Կարմիր աստղի շքանշան,
«ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության համար» 3-րդ աստիճանի մեդալ,
ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (1998),
ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշան (2000),
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշան (2004),
ԼՂՀ «Երախտագիտություն» մեդալ (2005)
ՀՀ Աժ պատվոգիր (2005),
33 մեդալներ, որոնցից 6-ը՝ օտարերկրյա պետությունների։
Կոչումներ
գնդապետ (1968),
գեներալ-մայոր (1971),
գեներալ-լեյտենանտ (1992),
գեներալ-գնդապետ (1996)։
Երևանի պատվավոր քաղաքացի (2001)։